Մեր Մասին
Բարի Գալուստ Diana Rose ծաղկի սրահ
Ձեր ամենապայծառ և ամենառոմանտիկ հիշողությունները կարող են իրականություն դառնալ մեր սրահի միջոցով: Պարգևեք Ձեր սիրելիններին տոն ծաղիկների, փափուկ խաղալիքների և փուչիկների տեսքով: Ուլնեցի 59/5 հասցեում գործող Diana Rose ծաղկի սրահը իր ամենաքմահաճ հաճախորդին է ներկայացնում ծաղիկների բազմապիսի տեսականաի:
Եթե ցանկանում եք ձեռք բերել օրիգինալ ծաղկեփնջեր, փափուկ խաղալիքներ և տոն դարձնել Ձեր սիրելիների օրը, ապա Diana Rose ծաղկի սրահը պատրաստ է իր բովանդակ ծաղկային կոմպոզիցիաների միջոցով մասնակիցը դառնալ տոնի:
Մեզ մոտ առկա են ծաղկային անկրկնելի համադրություններ, որոնք մեր մասնագետների ջանասեր աշխատանքի արդյունքն են և մեր սրահի հաջողության գրավականը: Գեղեցիկը գնահատելու և արարելու արվեստը մեզ հնարավորություն է տալիս գունավորելու Ձեր միջոցառումը և անմասն չմնալու այն ուրախությունից, որը պարգևում եք Ձեր սիրելիներին:
Մեր համբավը մեր ամենաբարձր գնահատականն է, իսկ համբավը ձեռք ենք բերում մեր սրահից ժպիտը դեմքին հեռացող յուրաքանչյուր հաճախորդի հետ: Մեր հաճախորդները մշտապես ստանում են այպիսի ծաղկային համադրություն, որն ամենից ճշգրիտ է համապատասխանում իրենց ցանկությանը: Մեր մասնագետները պատրաստակամ են օգնելու Ձեզ ճիշտ որոշում կայացնելու հարցում:
Ծաղկային հիասքանչ համադրությունները կարող են շոյել անգամ ամենանրբաճաշակ հաճախորդներիչ աչքը: Գույնի և բույրի անկրկնելի միաձուլումը, վարդերի շքեղաշուք տեսքը երաշխիքն են այն բանի, որ Ձեր պաշտոնական և մտերմիկ հանդիպումներում որոշիչ դեր է ունենալու նաև ծաղկի՝ Ձեր ընտրությունը:
Սրահը ներկայանում է նաև փափուկ խաղալիքների բազմապիսի տեսականիով ,որոնք նախատեսված են գոհացնելու թե՛ մեծահասակների ,և թե՛ երեխաների էսթետիկ պահանջները:
Ի՛նչ տոն առանց փուչիկների: Սրահում առկա է նաև փուչիկների տեսականի՝հելիումով փուչիկներ, գունագեղ փուչիկների,առանց որոնց ոչ մի տոն լիարժեք չի կարող լինել: Փուչիկներով օրիգինալն ձևավվորումները կզարմացնեն և կհիացնեն Ձեր մտերիմներին: Քայյեք ժամանակի թելադրանքին համապատասխան՝օգտվելով մեր սրահի փուչիկներով ձևավորման բացառիկ հնարավորությունից:
Ժամանակի տնտեսումը մեր իրականության գերխնդիրներից է, մենք հոգացել ենք Ձեր հարմարավետության մասին և ստեղծել ենք առցանց խանութ: Ծաղկիներ նվիրելը և ծաղկեփունջ ընտրելը դառնում է կրկնակի հեշտ առցանց խանութի և առաքում Երեվան քախաքում իրականացնելու միջոցով: Սրահը իրականացնում է առաքում Երևան քաղաքում:
Պարգևեք ժպիտներ Ձեր սիրելիներին և դրանք, անշուշտ, փոխադարձ կլինեն: